25 սեպտեմբերի 2000 - 20:48 AMT
ՈՐՊԵՍ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ 1915թ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՆՇԱՆ ԱԴԱՆԱՅՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ
Կիրակի օրը, Թուրքիայի հարավում գտնվող հին հայկական Ադանա քաղաքում ցուցարարները այրել են Հայաստանի դրոշը, ինչպես նաեւ ամերիկյան ապրաքներ, այդպիսով բողոք հայտնելով ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1915 թ Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման դեմ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, 16 ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպած ցույցը անց է կացվել ԱՄՆ հյուպատոսարանի առջեւ: Հիշեցնենք, որ լարվածությունը Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ առաջացել է այն ժամանակ, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեն հաստատել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը:
«Մենք խստորեն դատապարտում ենք պատմությունը խեղաթյուրող որոշումը»,- հայտարարել է ցուցարարների ղեկավարը: Նա կոչ է արել Թուրքիայի ժողովրդին բոյկոտի ենթարկել ամերիկյան արտադրանքը այն դեպքում, եթե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատի բանաձեւը:
Թուրքիան նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ բանաձեւի ընդունումը վնաս կհասցնի երկու երկրների բարեկամական հարաբերություններին եւ հետագայում կսրի Երեւանի եւ Անկարայի առանց այդ էլ սառը հարաբերությունները: