Հայը հաղթել է Նիդերլանդների հեռուստատեսության փախստականների համար շոու ծրագրում

PanARMENIAN.Net - Նիդերլանդների հեռուստատեսության եթեր է դուրս եկել «Դուրս Հոլանդիայից» հեռուստածրագիրը, որին, ըստ պայմանների, կարող էին մասնակցել միայն այն օտարերկրացիները, որոնք մերժվել էին Նիդերլանդներում ապաստան ստանալու հարցում: Ինչպես հայտնում է «Վեստի ՖՄ» ռադիոկայանը, ծրագրում 5 փախստականներ մրցում են 4 000 եվրոյի համար՝ նկարահանումների ժամանակ մասնակիցները պետք է երգեին ժողովրդական հոլանդական երգեր և կտրեին երկրի ուրվագիծը պանրից: Եզրափակչում հայաստանցի Քուրդին Գուլիստյանը հաղթեց Սաբինա Հաջիևային: Հաղթողը ստացավ դրամով լի ճամպրուկ, որն, ինչպես ասաց հաղորդավարը, «պետք կգա իր հայրենի երկրում, ուր նրան շուտով կարտաքսեն»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---