24 սեպտեմբերի 2011 - 14:45 AMT
Նյու Յորքում Էրդողանի վրա փորձել են հարձակվել, ավելի ուշ նրանից ներողություն է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղարը

Նյու Յորքում հարձակում է կատարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, հայտնում է ZMAN-ը: Այդ տեսարանի վկան է եղել տեղեկատվության ու սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնը, որն այդ մասին պատմել է իր հարցազրույցում, որ տվել է Իսրայելի հեռուստատեսության երկրորդ ալիքին:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը ՄԱԿ-ում: Անհայտ տղամարդը փորձել է հարձակվել թուրք վարչապետի վրա, երբ ԳՎ նստաշրջանում ելույթ էր ունենում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը: «Հարձակվողին կանգնեցրել են Էրդողանի թիկնապահները, վարչապետը չի տուժել»,-գրում է SalamNews-ը:

Միջադեպին ներկա դիվանագետները նկարագրում են հարձակումը որպես «շատ արագ»: Հարձակվողի դրդապատճառներն անհասկանալի են, սակայն ենթադրվում է, որ հարձակումը կարող է կապված լինել թուրք-քրդական հակամարտության հետ:

Ավելի ուշ միջադեպ տեղի ունեցավ ՄԱԿ-ի անվտանգության ծառայության աշխատակիցների ու Թուրքիայի վարչապետի թիկնապահների միջև:

Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Պան ԳԻ Մունն այցելել է Էրդողանին ու ներողություն խնդրել: