Հայաստանի առաջնության 22-րդ տուրի «Փյունիկ» - «Իմպուլս» հանդիպումը կվերախաղարկվի

Հայաստանի առաջնության 22-րդ տուրի «Փյունիկ» - «Իմպուլս» հանդիպումը կվերախաղարկվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին կայացել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: ՀՖՖ գործկոմը քննարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի 22-րդ տուրի «Փյունիկ» - «Իմպուլս» հանդիպումը վերախաղարկելու վերաբերյալ Հայրապետյանի առաջարկը, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: ՀՖՖ Գործկոմը նման որոշում է ընդունել հանդիպման գլխավոր մրցավար Արման Ամիրխանյանի ոչ օբյեկտիվ գործողության պատճառով: Այդ խաղում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել, իսկ միակ գոլի հեղինակ էր դարձել Վարազդատ Արոյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---