ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈՒԽ Է ԽՈՆԱՐՀԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌՋԵՎ

PanARMENIAN.Net - «Ես գլուխ եմ խոնարհում Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ»,-հայտարարել է թուրքական պատվիարկության անդամ եւ Ցեղասպանության ընդդիմադիրների գերմանական միության ներկայացուցիչ Ալի Էրթեմը օրերս Հայոց ցեղասպանության 88-ամյակին նվիրված Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշինքի կազմակերպած միջոցառման ժամանակ: Դաշինքի հաղորդագրության համաձայն, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, իր խոսքում Ալի Էրթեմը կոչ է արել օրենքի եւ արդարության հայ ժողովրդի նկատմամբ եւ քննադատել է Թուրքիայի ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Ավելին, նա նշել է, որ ագրեսիայի եւ ճնշման քաղաքականությունը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս: Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառման մասնակիցները կոչով դիմել են Նիդերլանդների իշխանություններին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որն օրերս ներկայացվել է հոլանդական խորհրդարանի եւ կառավարության քննարկմանը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Եվրախորհրդարանի անդամ, Եվրոպական սոցիալիստների կուսակցության փոխնախագահ Մաքս վան դեր Բերգը, որը նշել է, որ անցյալում տեղի ունեցած ողբերգության ճանաչումը ապագայում դրանք կանխարգելելու հզոր միջոց է: Ամեն տարի Եվրախորհրդարանը զեկույց է հրապարակում Թուրքիայում ժողովրդավարության իրավիճակի մասին, որտեղ քննադատաբար ուսումնասիրվում է նաեւ երկրի վերաբերմունքը իր անցյալի նկատմամբ, ավելացրել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---