Պաղեստինը կարող է բանակցություններ սկսել Իսրայելի հետ

PanARMENIAN.Net - Պաղեստինի ինքնավարության Գործադիր կոմիտեի ներկայացուցիչ և ՄԱԿ-ում պատվիրակության անդամ Խանան Աշրաուին հայտնել է, որ պաղեստինցիները կմտածեն Իսրայելի հետ արագացված բանակցությունների վերաբերյալ միջազգային Կվարտետի առաջարկի մասին, հաղորդում է ZMAN-ը:

«Աբու-Մազենը տուն կվերադառնա և Ռամալլայում ՊԻ ղեկավարության հետ կքննարկի այդ առաջարկը: Մենք մեր առջև բացվող ոչ մի դուռ չենք փակում»,- հայտնել է Խանան Աշրաուին: Անդրադառնալով Աբբասին ուղղված Նետանյախուի կոչին` հանդիպել ՄԱԿ-ի շենքում, Աշրաուին ասել է. «Նախագահը միշտ պատրաստ է հանդիպել, բայց արդյո՞ք Նետանյախուն պատրաստ է դադարեցնել բնակավայրերի շինարարությունը»:

Նախօրեին Բենիամին Նետանյախուն, ելույթ ունենալով Գլխավոր վեհաժողովում, պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասին կոչ է արել բանակցություններ սկսել ՄԱԿ ԳՎ 66-րդ նստաշրջանի շրջանակում: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին է փոխանցել Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության անկախությունը ճանաչելու խնդրանքով փաստաթղթերը: Նոր կարգավիճակը Պաղեստինին թույլ կտա Իսրայելի և նրա քաղաքացիների դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ, ինչը կարող է բավականին բարդացնել պաշտոնական Երուսաղեմի կյանքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---