Հիլարի Քլինթոն. Մերձավոր Արևելքում խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն բանակցությունների միջոցով

Հիլարի Քլինթոն. Մերձավոր Արևելքում խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն բանակցությունների միջոցով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել վճռական հայտարարությամբ` ի օժանդակություն ՄԱԿ-ից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից բաղկացած մերձավորարևելյան միջնորդների խմբի նոր նախաձեռնությանը: «ԱՄՆ-ը շատ ուրախ է, որ Կվարտետը կարողացավ հանդես գալ հայտարարությամբ` մանրամասն և կոնկրետ առաջարկով` բանակցություններ սկսել առանց հապաղման և նախապայմանների »,- ասել է Քլինթոնը:

«Կվարտետի առաջարկը մարմնավորում է այն համոզմունքը, որ արդար և ամուր խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն կողմերի միջև բանակցությունների ճանապարհով: Մենք երկու կողմերին կոչ ենք անում օգտագործել այդ հնարավորությունը, որպեսզի բանակցությունների սեղանին վերադառնան»,- Պետքարտուղարի խոսքն է հաղորդում MIGnews-ը:

Մերձավորարևելյան կվարտետը իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել բանակցությունների սեղանին վերադառնալ նոր ժամանակային շրջանակների հիման վրա, ըստ որոնց, վերջնական կարգավիճակի մասին համաձայնագիրը ձեռք կբերվի 2012 թվականի դեկտեմբերին: Կվարտետը հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ պաղեստինյան վարչակազմը Միավորված Ազգերի Կազմակերպություն է դիմել իրեն ՄԱԿ-ի լիիրավ անդամակցություն տրամադրելու համար: Իսրայելը դրական է արձագանքել Կվարտետի առաջարկին և ասել, որ ինքը պատրաստ է բանակցել պաղեստինցիների հետ Կվարտետի սահմանած պայմանների համաձայն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---