
Սեպտեմբերի 24-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆուտբոլի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկությունը: Դաշտում հանդիպեցին 2010-ի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Փյունիկը» և անցած տարվա արծաթե մեդալակիր «Բանանցը»: 2010-ին Սուպերգավաթում նույնպես հանդիպել էին այս երկու թիմերը և այդ ժամանակ 2:0 հաշվով հաղթանակ էր տարել «Փյունիկը»:
«Փյունիկի» ֆուտբոլիստները հաշիվը բացեցին 18-րդ րոպեին Արամ Հովսեփյանի գոլի շնորհիվ: Այնուհետև «Փյունիկը» իրականացրեց ևս մի քանի սուր գրոհներ, որոնցից մեկն ավարտվեց Ստեփան Ղազարյանի դարպասի գրավումով, գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մինասյանը:
Չնայած նրան, որ «Բանանցը» պարտվում էր, մեծ ջանքեր չէր գործադրում հարձակման գծում: «Փյունիկի» գեղեցիկ գրոհներից մեկը գոլով ավարտեց Վարդան Բակալյանը: «Փյունիկը» խաղն ավարտեց 10 հոգով. վնասվածքի պատճառով խաղը չկարողացավ շարունակել Հովհաննես Հովհաննիսյանը:
«Փյունիկը» հաղթանակ տարավ 3:0 հաշվով և 8-րդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթի հաղթող: