Մենամարտ WBO վարկածով գոտու համար. Կշռումից առաջ Պիրոգը ստիպված է եղել շտապ նիհարել 200 գրամով

Մենամարտ WBO վարկածով գոտու համար. Կշռումից առաջ Պիրոգը ստիպված է եղել շտապ նիհարել 200 գրամով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Կրասնոդարում կայացել է Դմիտրի Պիրոգի և Գենադի Մարտիրոսյանի կշռման արարողակարգը միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտից առաջ: WBO վարկածով գործող չեմպիոն Դմիտրի Պիրոգը պաշտպանելու է տիտղոսը Գենադի Մարտիրոսյանի դեմ մարտում:

Գործող չեմպիոնը կշռվելու համար դահլիճ է դուրս եկել ոչ անմիջապես. նա ստիպված էր շտապ նիհարել 200 գրամով:

Ընթացակարգի կանոնների համաձայն, պահանջվող քաշն աննշան գերազանցելու դեպքում մարզիկին որոշ ժամանակ են տալիս ցուցանիշները շտկելու համար: Արդյունքոմ Պիրոգին հաջողվել է համապատասխանել սահմանված նորմին: Նա կշռել է 72,4 կգ, իսկ Մարտիրոսյանը՝ 71,6:

Մենամարտը կայանալու է սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---