Լոնդոնում հազարավոր մահմեդականներ հանդես են եկել ահաբեկչության և արմատական ուղղությունների դեմ

Լոնդոնում հազարավոր մահմեդականներ հանդես են եկել ահաբեկչության և արմատական ուղղությունների դեմ

PanARMENIAN.Net - Լոնդոնում 12 հազար մահմեդականներ մասնակցել են «Խաղաղություն հանուն մարդկության» համաժողովին, որի մասնակիցները վանկարկել են հակառասիստական կարգախոսներ և դատապարտել ահաբեկչության ցանկացած տեսակ, հաղորդում է TRT ռուսական ծառայությունը:

Պակիստանցի գիտնական Մուհամմադ Թահրիր ուլ Քադրին հայտարարել է, որ իսլամը խաղաղության կրոն է և ոչ մի կապ չունի ահաբեկչության հետ: Նա կոչ է արել բոլորին, ովքեր մեկնաբանում են իսլամում ջիհադը, գնալ ճիշտ ճանապարհով և ասել, որ նրանց գործողությունները հակասում են իսլամին:

Աստվածաբանը նշել է, որ մահմեդականների 99 տոկոսը հանդես է գալիս խաղաղության օգտին, սակայն արմատական փոքրամասնությունը ստվեր է նետում իսլամի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---