Ռուսաստանն Իրանին կոչ է արել հրաժարվել ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների արտադրությունից

Ռուսաստանն Իրանին կոչ է արել հրաժարվել ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների արտադրությունից

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների արտադրությունից: Այդ մասին նա հայտնել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իրանը պետք է առաջին քայլն անի, օրինակ, սառեցնելով ցենտրիֆուգների արտադրությունը, իսկ մենք ի պատասխան կհրաժարվենք նոր պատժամիջոցների ընդունումից»,- ասել է նա:

Լավրովն ընդգծել է նաև, որ միջազգային հանրության գործողությունները պետք է ուղղված լինեն բացառապես միջուկային զենքի չտարածման ռեժիմի ապահովմանը, այլ ոչ թե ռեժիմի տապալմանը: «Եթե Իրանը հստակ ազդանշան ստանա, որ մեր բոլոր գործողություններն ուղղված են ոչ թե ռեժիմի տապալմանը, այլ չտարածման ապահովմանը, մենք լուրջ բանակցություններ սկսելու շանս ունենք»,- նշել է Լավրովը:

Օգոստոսի կեսերին ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը` Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Գերման Նակերտցի գլխավորությամբ, հանգամանալից ստուգում են անցկացրել իրանական բոլոր միջուկային օբյեկտներում: Նույն ժամանակ Լավրովը հանդիպել է իրանական պաշտոնակից Ալի Աքբար Սալեհիի հետ: Հանդիպմանը Սալեհին համաձայնել է միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի ծրագրին: ԱՄՆ-ն և Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի ծրագրի շղարշի տակ ռազմական նպատակներով միջուկային զենքի մշակման մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---