Սեյրան Օհանյանն ընդունել է 2011թ. Ձյուդոյի եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողներին

Սեյրան Օհանյանն ընդունել է 2011թ. Ձյուդոյի եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողներին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 2011թ. Ձյուդոյի եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողներ Գարիկ և Գոռ Հարությունյաններին, նրանց անձնական մարզիչ Նաիրի Մաթևոսյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին և Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանին: Նախարարը շնորհավորել է մարզիկներին և կարևորել, որ այդքան կարևոր և աննախադեպ հաղթանակը տոնվեց Հայաստանի անկախության 20-ամյակի նախօրեին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, բանակի մարզական ակումբի շարքային Գոռ Հարությունյանը, Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող Գարիկ Հարությունյանը, նրանց անձնական մարզիչ Նաիրի Մաթևոսյանը պարգևատրվել են Վազգեն Սարգսյան մեդալով, իսկ հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանը` հատուկ շնորհակալագրով:

Նախարարը ցանկացել է, որ առաջիկայում Քեյփթաունում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը մարզիկները մասնակցեն նույն հաջողությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---