26 սեպտեմբերի 2011 - 11:25 AMT
Դմիտրի Պիրոգից կրած պարտությունից հետո, Գենադի Մարտիրոսյանը տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում Դմիտրի Պիրոգը հաջողությամբ պաշտպանեց WBO չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով Գենադի Մարտիրոսյանին:

Մենամարտը շատ ավելի վստահ ու գրագետ անցկացրեց Պիրոգը և արդեն երրորդ ռաունդում ստացած հարվածից հետո Մարտիրոսյանի աջ աչքի տակ հեմատոմա առաջացավ, որը գնալով խորացավ:

10-րդ ռաունդում Մարտիրոսյանի թիմը հրաժարվեց շարունակել մենամարտը և Պիրոգը հաղթեց տեխնիկական նոկաուտով:

Հայ բռնցքամարտիկը մենամարտից անմիջապես հետո տեղափոխվեց հիվանդանոց: