
Վերջին երկու օրերին վրաերթի պատճառով երկու տարեց մարդ է մահացել:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 13.15-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 83-ամյա Հովհաննես Քեշիշյանին, որը տեղում մահացել է:
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1976 թ. ծնված Տիգրան Ն.-ն ժամը 20.20-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Շարան» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 70-ամյա Քաղցրիկ Խաչիկյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը: