26 սեպտեմբերի 2011 - 11:43 AMT
261 համարի երթուղային տաքսին բախվել է «Նիսսանին» և «Ռենոյին». «Ռենոյի» վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, Աճառյան փողոցի և դեպի Առինջ գյուղը տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-322123» մակնիշի թիվ 261 երթուղու միկրոավտոբուսը և «Նիսսան» ու «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:

Վթարի հետևանքով «Ռենո»-ի վարորդը տեղում մահացել է, նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաև «ԳԱԶ-322123»-ի 13 ուղևորներ:

Կատարվում է քննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքը: