
Տեղի են ունեցել Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի երկու խաղերը: Դիլիջանում «Իմպուլսը» հանդիպել է «Շիրակի» հետ և հաղթել 2:1 հաշվով: «Իմպուլսի» գոլերը խփել են Զավեն Բադոյանն ու Ալհասան Իլիասուն: «Շիրակի» միակ գոլի հեղինակն է Դավիթ Հակոբյանը:
Երևանում «Միկան» Նարեկ Բեգլարյանի և Արեգ Ազատյանի շնորհիվ հաղթեց «Արարատին»: «Միկան» հավաքեց 34 միավոր և 4-րդ տեղում է, իսկ «Իմպուլսը» 5-րդ տեղում է 32 միավորով:
Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Ուլիսը» 47 միավորով, «Փյունիկը»՝ երկրորդ տեղում է 39 միավորով, իսկ «Գանձասարը՝ երրորդ տեղում է նույնպես 39 միավորով: Սակայն, «Փյունիկն« ու «Իմպուլսը» ավելի քիչ խաղեր են անցկացրել, քանի որ 22-րդ տուրի խաղը թիմերը պետք է վերախաղարկեն: Նման որոշում է կայացվել ՀՖՖ գործոկի կողմից խաղի գլխավոր մրցավար Արման Ամիրխանյանի ոչ օբյեկտիվ գործողությունների պատճառով:
24-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին և 2-ին: