«Յուքոմ»-ն ավելացրել է ալիքների քանակը 48-ով՝ ներառյալ 8 HD ալիք

«Յուքոմ»-ն ավելացրել է ալիքների քանակը 48-ով՝ ներառյալ 8 HD ալիք

PanARMENIAN.Net - Այսօր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը մամլո ասուլիսում տեղեկացրեցին լրագրողներին, որ այսօրվանից ընկերության հեռուստատեսային ծառայության ալիքների քանակն ավելանում է 48-ով, որից 8-ը HD ալիքներ են։

Ըստ Հայկ Եսայանի, HD ալիքներն ընդհանրապես թանկ են։ «Յուրաքանչյուր HD ալիքի առանձին վարձը 1000 դրամ է, սակայն փաթեթի մեջ ալիքի գինը զեղչվում է։ HD ալիքների դիտման համար հավելյալ սարքերի տեղադրման կարիք չկա։ Այժմ մեր ալիքների ընդհանուր քանակը կազմում է 124 ալիք։ Նոր ալիքների ավելացումը չի ազդում փաթեթների գնի վրա։

«Յուքոմ»-ը նաև ներկայացրեց նոր՝ երեքը մեկում փաթեթները, որոնք մշակված են բաժանորդների տարբեր նախասիրությունների հիման վրա։ Դրանք են՝ «Երեքը մեկում Կլասիկ», «Երեքը մեկում Ռոք» և «Երեքը մեկում Ջազ»։ Փաթեթներն արժեն համապատասխանաբար 15 000, 18 000 և 24 000 դրամ։ Կլասիկ փաթեթը հագեցած է 4Մբ/վ ինտերնետով, 116 ալիքով և 180 րոպե խոսելաժամանակով դեպի Երևանի ֆիքսված ցանցեր։ Ռոք փաթեթը առաջարկում է 6Մբ/վ ինտերնետ, 118 ալիք, որից 2-ը HD և 180 րոպե խոսելաժամանակ դեպի Երևանի ֆիքսված ցանցեր։ Իսկ Ջազ փաթեթը ներառում է 8Մբ/վ ինտերնետ, 120 ալիք, որից 4-ը HD, 180 րոպե խոսելաժամանակ դեպի Երևանի ֆիքսված ցանցեր։

Ընկերության U!TV հեռուստատեսային մենյուում Extras բաժինը համալրվել է եղանակի տեսությամբ և 10 նոր խաղերով։ Այժմ բաժանորդներին տրամադրվում են նաև անվճար օպտիկական կոնվերտերներ (GPON), որոնք ավելի բարձր որակի Wi-Fi են ապահովում և տվյալ դեպքում այլևս կարիք չկա հավելյալ սարքավորումներ գնել Wi-Fi անլար ինտերնետից օգտվելու համար։ Հայկ Եսայանի խոսքով, GPON սարքն անվճար է, միայն անհրաժեշտ է վճարել 15 000 դրամ Wi-Fi-ի ակտիվացման ծախսերի համար։

Հայկ Եսայանի խոսքով, ընկերությունն ունի 17000-ից ավելի բաժանորդ և Երևանում 40% է կազմում «Յուքոմ»-ի բաժինը ինտերնետի շուկայում։

«Որքան հաճախորդների բազան և պահանջարկը մեծանա, այնքան մենք կբարձրացնենք ինտերնետի արագությունը։ Մեր տեխնոլոգիայով մենք կարող ենք հասցնել ցանկացած բնակարան մինչև 1000 ՄԲ/վ արագությամբ ինտերնետ կապ»։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---