26 սեպտեմբերի 2011 - 13:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ամերիա» ընկերությունների խումբը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ-ում

Սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսում գրանցվել է «Ամերիա» ընկերությունների խմբի` Ameria Group Inc-ի ներկայացուցչությունը: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ հաճախորդների հարցերով տնօրեն Գագիկ Սահակյանը: ԱՄՆ-ում «Ameria Group Inc»-ի ներկայացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, գործարարներ Հայաստանից և սփյուռքից:

«Ամերիա» ընկերությունների խմբի հիմնական առաքելությունն ԱՄՆ-ում լինելու է Հայաստանի ներդրումային և օրենսդրական դաշտը պատշաճ մակարդակով ներկայացնելը»,- ասել է Գագիկ Սահակյանը: «Ամերիա» ընկերությունների խումբը մտադիր չէ սահմանափակվել միայն ԱՄՆ շուկայով: «Մենք աշխատում ենք շատ շուկաներում մեր գործընկերների միջոցով, դա ինստիտուցիոնալ մակարդակում մեր գործունեության ընդլայնման քայլ է»,- հավելել է նա: Մասնագետի խոսքով, արդեն մեկ տարի անց կարելի է խոսել ամերիկյան գրասենյակի միջոցով ներգրավvած ներդրումների ծավալների մասին:

«Ամերիա» ընկերությունների խմբի մեջ մտնում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, «Ամերիա» ընկերությունը, «Ամերիա-ինվեսթ» ընկերությունը և «Ամերիա Էքվիթի Փարթներս» ՓԲԸ-ն:

«Ամերիա Էքվիթի Փարթներս» ՓԲԸ-ն հանդիսանում է մասնավոր ներդրումային ծրագրեր իրականացնող կառույց և ներդրումներ է իրականցնում ՀՀ-ում ու տարածաշրջանում առավել արդյունավետ բիզնես ծրագրերում:

«Փրոփերթի դիվելոփմենթ քամփընի» ՓԲԸ-ն իրականացնում է ներդրումներ անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև տրամադրում է կառուցապատման կառավարման ու վարման ծառայություններ:

«ԱմերիաԻնվեստ» ՓԲԸ-ն ներդրումային ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններից է, առաջարկում է ՀՀ-ում արժեթղթերի շուկայում մասնագիտացված ծառայություններ և խորհրդատվություն:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է և մատուցում է կորպորատիվ, ներդրումային ու մանրածախ բանկային ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

ՖՈՏՈՇԱՐՔ