Շարմազանովը չի հերքել և չի հաստատել, որ ՀՀԿ ընտրացուցակը կգլխավորի Տիգրան Սարգսյանը

Շարմազանովը չի հերքել և չի հաստատել, որ ՀՀԿ ընտրացուցակը կգլխավորի Տիգրան Սարգսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը չի հերքել և չի հաստատել լուրերը, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ընտրացուցակը գլխավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նախընտրական շտաբը: «Քանի դեռ ՀՀԿ-ն պաշտոնապես չի քննարկել և չի հաստատել շտաբի ղեկավարին և ցուցակը, ես զերծ կմնամ մեկնաբանություններից, բայց չեմ բացառում զարգացումները»,- ասել է ՀՀԿ մամլո քարտուղարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, որոշումն ընդունվելու է ՀՀԿ համագումարում, որը տեղի է ունենալու նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:

Պատասխանելով Հայաստանում ռուսական սցենարի կրկնության և գալիք նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրման մասին հարցին` Շարմազանովը հիշեցրել է, որ վերջին կոալիցիոն հայտարարությամբ նշվել է, որ կոալիցիան հաջորդ ընտրություններում աջակցելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

4  26.09.11 - ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---