26 սեպտեմբերի 2011 - 14:57 AMT
Շախմատի ԵԱ ակումբային մրցաշարի առաջին տուրից հետո առաջատարը «Միկա» կանանց ակումբն է

Սլովենական Ռոգաշկա Սլատինա քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի առաջնությունը:

Տղամարդկանց «Միկա» ակումբը առաջին տուրում հանդիպել է Լյուքսեմբուրգի Sprenger Echternach-ի հետ և հաղթել է 5:1 հաշվով: «Միկան» 17-րդ տեղում է, մրցաշարի առաջատարն է ռուսական Ekonomist SGSEU-ը 6 միավորով:

«Միկայի» կանանց թիմը նույնպես կարողացավ հաղթել իտալական Fischer Chieti թիմին 3,5:0,5 հաշվով և գլխավորում է մրցաշարային ակումբը:

Երկրորդ տուրում հայ շախմատիստուհիների մրցակիցը կլինի Eynatten 47-ը, իսկ կանայք կխաղան Schakselskap-ի հետ:

Տղամարդկանց թիմում խաղում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց թիմում հայտագրված են Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Ժու Չենը և Լիլիթ Մկրտչյանը: