Այսօր մեկնարկել է «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովը

Այսօր մեկնարկել է «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2011» 8-րդ միջազգային գիտաժողովը ՀՀ ԳԱԱ նախագահությունում։Գիտաժողովի նպատակն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը:

CSIT-2011-ին մասնակցում են մոտ 150 գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Կանադայից, Բելգիայից, Վրաստանից, Թայվանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից և այլ երկրներից։

Սեպտեմբերի 27-30-ը գիտաժողովն իր աշխատանքերը կշարունակի ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում:

CSIT-2009 միջազգային գիտաժողովը նույնպես կազմակերպվել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։

Հղումներ թեմայով.
4  26.09.11 - «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2011» 8-րդ միջազգային գիտաժողովը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ-ում
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---