26 սեպտեմբերի 2011 - 15:12 AMT
Էդուարդ Շարմազանով. ՄԱԿ-ում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը ներկայացավ որպես համահայկական առաջնորդ

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցույց տվեց իրեն որպես ժողովրդավարական և համահայկական առաջնորդ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա մասնավորապես նշել է Հայաստանի նախագահի ելույթի այն հատվածը, որը նվիրված է եղել ազգերի ինքնորոշման իրավունքին և Լեռնային Ղարաբաղի ու Հարավային Սուդանի միջև զուգահեռներին:

Շարմազանովը նաև անդրադարձել է նախագահի կողմից շոշափված Ցեղասպանության դատապարտման թեմային, ինչպես նաև ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը: Նրա խոսքով, Ցեղասպանության դատապարտումը կօգնի ապագայում նման հանցագործությունների կանխարգելմանը: