Ադրբեջանի հանրությունը շոկի մեջ է Երևանում կայացած զորահանդեսից, գտնում է ռազմական փորձագետը 26 սեպտեմբերի 2011 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հանրությունը շոկի մեջ է Երևանում կայացած ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա, զորահանդեսի մասին իր գնահատականներով ադրբեջանական կողմը թոզ է փչում սեփական ժողովրդի աչքերին՝ նրա ուշադրությունը սեփական անհաջողություններից շեղելու համար: «Հասկանում եք, հայկական զորահանդեսի մասին խոսում են ոչ թե ռազմական փորձագետները, այլ քաղաքագետներ, ինչ-որ անհասկանալի մարդիկ»,-ասել է նա: Ընդ որում, փորձագետը նշել է, որ այդ ամենը վկայում է միայն մեկ բանի մասին. «Ադրբեջանը տարիներ շարունակ մոլորեցրել է ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաև սեփական ժողովրդին»: «Ադրբեջանը, որը 2000թ. ի վեր 5-6 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, այսօրվա օրով ոչ մի առավելություն չունի»,-ասել է նա՝ հավելելով, որ որոշ հարցերում պաշտպանական դիրքերում Բաքուն նույնիսկ զիջում է Երևանին: Ընդ որում, նա նշել է, որ այն, որ արտասահմանցի փորձագետները խոսում են տարածաշրջանում ռազմական հավասարակշռության մասին, արդեն իսկ շոկ է ադրբեջանցիների համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |