Հայկական Զինված ուժերում տարեց տարի աճում է կին-զինծառայողների թիվը

Հայկական Զինված ուժերում տարեց տարի աճում է կին-զինծառայողների թիվը

PanARMENIAN.Net - Հայկական Զինված ուժերում տարեց տարի աճում է կին-զինծառայողների թիվը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ցանկացած պրոֆեսիոնալ բանակում կնոջ դերը զգալիորեն բարձրացել է: Այդ առումով նա նշել է, որ իդեալական մարտունակ հայկական բանակի մասին երազանքը կարող է իրականություն դառնալ միայն տղամարդու և կնոջ համատեղ ծառայության դեպքում:

Իր հերթին «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ հայկական բանակում կանայք վաղուց են ծառայում: Բացի դրանից, նա նշել է, որ բանակում կանանց ծառայությունը կվկայի տաղամարդկանց և կանանց հավասարության մասին: «Ես չեմ խոսում պարտադիր ծառայության մասին, բայց կարծում եմ, որ ցանկության դեպքում կանայք կարող են ծառայել բանակում»,- նշել է նա և հավելել, որ կան գործառույթներ, որոնք կանայք ավելի լավ են կատարում, քան տղամարդիկ:

Իր հերթին հոգեբան Սամվել Խուդոյանը նշել է, որ «բանակում խառնաշփոթը կվերջանա, եթե ծառայեն կանայք»: Նրա խոսքով, բանակում կանանց առկայության դեպքում այլևս չեն լինի հայհոյանքներ և վեճեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---