Աշխարհում ինտերնետի ներբեռնման ամենադանդաղ արագությունը 13Կբ/վ է

Աշխարհում ինտերնետի ներբեռնման ամենադանդաղ արագությունը 13Կբ/վ է

PanARMENIAN.Net - Աշխարհի 224 երկրներում 2011-ի հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում 20 միլիոն համակարգիչների կողմից կատարված 27 միլիոն ներբեռնումների վրա հիմնվելով՝բովանդակության առաքման ծառայություն Pando Networks-ը կատարել է ուսումնասիրություն։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

Ըստ նրանց ուսումնասիրության, աշխարհում ինտերնետի ամենաարագ ներբեռնման արագությունն ունի Հարավային Կորեան՝ միջինը 17,62Մբ/վ։ Համեմատության համար Pando Networks-ը օրինակ է բերում, որ Հարավային Կորեայի ներբեռնման արագությունը ավելի արագ է, քան Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում, Իսպանիայում և Ավստրալիայում միասին վերցված։

Աշխարհում ներբեռնման արագության Pando Networks-ի առաջատարների ցուցակի 2-րդ տեղում Ռումինիան է՝ 15,27Մբ/վ արագությամբ, այնուհետև թոփ հնգյակում հաջորդում են Բուլղարիան, Լիտվան և Լատվիան։

ԱՄՆ-ն զարմանալիորեն գտնվում է 26-րդ տեղում՝ 4,93Մբ/վ արագությամբ, իսկ աշխարհում ամենամեծ բնակչությունն ունեցող Չինաստանտ 82-րդ տեղում է՝ 1,96Մբ/վ արագությամբ։ Դե իսկ աշխարհում ամենադանդաղ ինտերնետ ունեցող երկրները գտնվում են Աֆրիկայում։ Աշխարհում ամենադանդաղ ինտերնետն ունի Կոնգոն՝ 13Մբ/վ ներբեռնման արագությամբ, որը 1990-ականների dial-up ինտերնետն է հիշեցնում։ Իսկ Հայաստանում ըստ Pando Networks-ի՝ միջինում ներբեռնման արագությունը 161Կբ/վ է։ Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է դիրքերը հարևան երկրներին, բացառությամբ Իրանին։ Վրաստանում 280 Կբ/վ է, Թուրքիայում 490 Կբ/վ, Ադրբեջանում ՝ 206 Կբ/վ և Իրանում 74 Կբ/վ։

Դե իսկ աշխարհում ինտերնետի ներբեռնման միջին արագությունը 590 Կբ/վ է։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---