Վրաստանը մտադիր է իր գերակայությունները ներկայացնել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում

PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Վրաստանը մտադիր է ներկայացնել իր գերակայությունները, հայտարարել է ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան:

«Գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է ընդունել համատեղ կոմյունիկե: Մենք հնարավորություն կունենանք ԵՄ 27 երկրներին ու «Արևելյան գործընկերության» 5 երկրներին ցույց տալ գործընկերության մեր տեսլականը ու մեր գերակայությունները, որոնք կխորացնեն համագործակցությունը Եվրամիության հետ»,-ասել է Ջալագանիան:

Գագաթաժողովը կանցնի Վարշավայում սեպտեմբերի 29-30-ը: Վրաստանի պատվիրակությունը կգլխավորի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ն ձգտում է խորացնել քաղաքական ու սոցիալ-տնտեսական ինտեգրումը վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---