Աթենքում Հայաստանի անկախությունը նշել են բացօդյա ամֆիթատրոնում

Աթենքում Հայաստանի անկախությունը նշել են բացօդյա ամֆիթատրոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Հունաստանում անցկացվող հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Աթենքի «Միկիս Թեոդորակիս» բացօթյա ամֆիթատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր ձեռնարկ և տոնական համերգ, որը կազմակերպել էր Հունաստանում ՀՀ դեսպանությունը` հունահայ համայնքային կառույցների հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին հունահայ համայնքային քաղաքական, հասարակական, մշակութային և այլ կազմակերպությունների ու միությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, համայնքի հոգևոր առաջնորդներ և անդամներ:

Միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, որն իր ելույթում արժևորեց մեր նախնիների սուրբ պատգամի իրականացմամբ իր անկախությունն ու ազատությունը վերանվաճած Հայաստանի հաղթանակներն ու ձեռքբերումները: Նա ընդգծեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարևորությունը Հայաստանի և հայության առջև ծառացած նոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար` հանուն մեր 20-ամյա նորանկախ պետության էլ ավելի հզորացման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---