Երուսաղեմում Հայաստանի պատվո հյուպատոսարանը ընդունելություն էր կազմակերպել՝ ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Երուսաղեմի «Notre Dame» կենտրոնում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի կողմից կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին:

Միջոցառմանը ներկա էին Իսրայելի Կառավարության և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսրայելում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, քրիստոնյա եկեղեցիների առաջնորդներ, գիտական, ֆինանսատնտեսական, հասարակական-քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական, հրեական, արաբական և այլ համայնքների անդամներ: Ողջույնի խոսքով դիմելով հյուրերին` ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը ընդգծել է, որ «անգամ անկախության հռչակումից հետո հայ ժողովուրդը հաստատակամ էր իր ձեռքբերումները պաշտպանելու, զարգացող, ժողովրդավարական և բարգավաճող հասարակություն ստեղծելու գործում»: Նա նշել է, որ Հայաստանը այսօր հաստատել է իր դիրքը որպես վստահելի գործընկեր և վայելում է միջազգային հանրության աջակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---