Android-ները պահպանում են առաջատարի դիրքերը սմարթֆոնների շուկայում

Android-ները պահպանում են առաջատարի դիրքերը սմարթֆոնների շուկայում

PanARMENIAN.Net - Android-ը հաղթում է սմարթֆոնների օպերացիոն համակարգերի պատերազմում՝ գրավելով շուկայի 39%-ը, ըստ վերլուծական կենտրոն IDC ընկերության։ IDC-ի կանխատեսումների համաձայն, Android-ով աշխատող սմարթֆոնները շուկային կտիրեն 2015-ին 44%-ով և այդ ընթացքում Apple-ը և RIM-ը կպայքարեն երկրորդ տեղի համար, գրում է ComputerWorld-ը։

Android-ը անցյալ տարի հեշտությամբ առաջատարի դիրքում էր՝ առաջ անցնելով Nokia-ի Symbian հարթակից։ Վերջինս 2010-ին շուկայում նահանջեց 36%-ից մինչև 21%։ Իսկ Android-ը 15%-ով աճեց։

RIM-ի BlackBerry օպերացիոն համակարգը շուկայում իր դիրքերը կկորցնի՝ 2011-ին 16%-ից նվազելով մինչև 14%, մինչդեռ Apple-ի iOS հարթակը 2010-ի 16%-ից 2011թ. կհասնի 18%-ի։ Իսկ Windows Phone կաճի ընդամենը 4%-ով՝ փոխարինելով Symbian-ին։ Սրանք կրկին IDC-ի կանխատեսումներն են։

IDC ասել է, որ 2010-ին 305 միլիոն սարքավորում էր թողարկվել, իսկ այս տարի կլինի աճ՝ 472 միլիոն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---