Դմիտրի Պիրոգը մտադիր չէ ռևանշ տալ Գենադի Մարտիրոսյանին

Դմիտրի Պիրոգը մտադիր չէ ռևանշ տալ Գենադի Մարտիրոսյանին

PanARMENIAN.Net - WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չենպիոն Դմիտրի Պիրոգը մտադիր չէ ռևանշ տալ Գենադի Մարտիրոսյանին, որին հաղթեց տեխնիկական նոկաուտով սեպտեմբերի 25-ին, հաղորդում է lenta.ru-ն:

Պիրոգի փրոմոութեր Կիրիլ Պչելնիկովը հայտարարել է, որ ռևանշն իմաստ չունի, քանի որ աշխարհի չեմպիոնն իր մրցակցից շատ ավելի ուժեղ է:

Ըստ Պչելնիկովի, Պիրոգին հարկավոր է «մեծ գործերով զբաղվել»: Նա ընդգծել է, որ չեմպիոնի հաջորդ մենամարտը տեղի կունենա կես տարուց:

Ինքը Պիրոգը Մարտիրոսյանի հետ մենամարտից հետո ասել է, որ կցանկանար հաջորդ մենամարտն անցկացնել Սերխիո Մարտինեսի, որը լավագույն բռնցքամարտիկն է համարվում մինչև 72,6 կգ քաշային կարգում կամ աշխարհի նախկին չեմպիոն ամերիկացի Քելի Պավլիկի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---