26 սեպտեմբերի 2011 - 18:26 AMT
Երևանում մեկնարկել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնությունը

Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնությունը մեկնարկել է այսօր Երևանում: Առաջնությանը մասնակցում են ութ թիմեր, որոնք ներկայացնում են ընկերության տարբեր ստորաբաժանումներն ու ձեռնարկությունները:

Առաջին և երկրորդ ¼ եզրափակչում իրենց ուժերն այսօր կփորձեն «Ախտորոշում» կենտրոնի և Երևանի ուղեմասի, «Աբովյան» գծային-կայարանային միավորման և Փոխադրումների տնօրինության թիմերը:

Վաղը՝ երրորդ և չորրորդ ¼ եզրափակիչներում կհանդիպեն Վանաձորի ուղեմասի և կենտրոնական ապարատի, «Երևան» ԳԿՄ և Ուղևորափոխադրումների տնօրինության թիմերը:

Առաջնության հաղթողը կորոշվի հոկտեմբերի 1-ին, PanARMENIAN.Net-ին են հայտնել ընկերության մամլո ասուլիսում: