Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները Իտալիայում մեկնարկեցին սեպտեմբերի 21-ին Հռոմի Լևոնյան վարժարանում կազմակերպված ընդունելությամբ: Պաշտոնական ելույթներից հետո վարժարանի սրահում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին տարբեր երկրերից (Հայաստան, ՌԴ, Ֆրանսիա, Չեխիա, ԱՄՆ, Կանադա և այլն) շուրջ 25 հայ գեղանկարիչների աշխատանքները:
Միջոցառմանն իր ելույթում դեսպան Ռուբեն Կարապետյանն անդրադարձավ ՀՀ անկախության պետականաշինության 20-ամյա ուղուն` շեշտելով աշխարհասփյուռ հայության` ի դեմս իտալահայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի շուրջ էլ ավելի համախմբվելու անհրաժեշտությունը` հավելելով, որ Հայաստանի հզորացմանն ու առաջընթացին նպաստելը պետք է առաջնային դեր զբաղեցնի յուրաքանչյուր հայի կյանքում:
Ընթացիկ տարում Իտալիայում ՀՀ դեսպանությունը նախատեսում է իրականացնել տարբեր միջոցառումներ` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին, այդ թվում` նոյեմբերի 8-ին Հռոմի կենտրոնական թանգարաններից մեկում «Museo Brascհi» «Դվին` Մետաքսի ճանապարհի մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև» խորագիրը կրող ցուցահանդեսի բացում, ինչպես նաև նոյեմբերի 11-13-ին Հայոց ցեղասպանությանն ու ԼՂ հիմնախնդրին վերաբերող միջազգային գիտական համաժողովի անցկացում Տրիեստում: