Բացվեց «Յուքոմ»-ի կենտրոնական մասնաճյուղը Հյուսիսային պողոտայում

Բացվեց «Յուքոմ»-ի կենտրոնական մասնաճյուղը Հյուսիսային պողոտայում

PanARMENIAN.Net - Այսօր Հյուսիսային պողոտա 5 հասցեում բացվեց «Յուքոմ» ընկերության թվով 9-րդ մասնաճյուղը: Մասնաճյուղի բացումն ուղեկցվեց երաժշտական համերգով՝ DJ Lucy Sowa-ի, Գիգաբիթ խմբի մասնակցությամբ: Համերգի ընթացքում անցորդներին բաժանվեցին փուչիկներ, ներկայացվեցին ընկերության նորամուծությունները և նոր առաջարկները:

Այսօր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը մամլո ասուլիսում տեղեկացրեցին լրագրողներին, որ այսօրվանից ընկերության հեռուստատեսային ծառայության ալիքների քանակն ավելանում է 48-ով, որից 8-ը HD ալիքներ են։ Բացի դրանից նրանք հայտնեցին նոր երեքը մեկում փաթեթների՝ Կլասիկ, Ռոք և Ջազ և նոր համարային շարքի ձեռքբերման մասին: Այժմ բացի՝ 060 44 համարներից բաժանորդները կարող են ձեռք բերել 060-50, -51, -52, -53, -54 թվերով սկսվող հեռախոսահամարներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---