Վնասազերցված հանցախմբի պարագլուխներից մեկը նախկինում վեց անգամ դատված Արտուշ Հակոբյանն էր26 սեպտեմբերի 2011 - 19:35 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականին մայրաքաղաքում տեղի ունեցած, առանձնակի հանդգնությամբ աչքի ընկնող ու լավ կազմակերպված ավազակային հարձակումները բացահայտելու նպատակով ոստիկանությունում ստեղծվել էր օպերատիվ-քննչական խումբ, որն ամեն օր ամփոփում էր կատարված աշխատանքներն ու արդյունքները զեկուցում ոստիկանության պետին: Սեպտեմբերի 22-ի երեկոյան օպերատիվ տեղեկատվությունն ամբողջացավ: Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն ստացվեց նաև, որ խումբը պատրաստում է հերթական ավազակային հարձակումը: Անմիջապես ոտքի հանվեցին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների և Երևան քաղաքի վարչության ծառայողները: Սեպտեմբերի 23-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, կանգնեցվեց «Մերսեդես-Բենց» մակնիշի, 60 ՕՕ 086 պետհամարանիշի ավտոմեքենան, որի վարորդը չենթարկվելով ոստիկանության ծառայողների պահանջներին, հետընթաց ուղղությամբ դիմեց փախուստի: Մեքենան բախվեց Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեում տեղակայված շինության դիմացի էլեկտրասյանը: Վարորդը և ուղևորը թողնելով ավտոմեքենան` դիմեցին փախուստի և կրակեցին իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ: Մյասնիկյան պողոտայի սարալանջի տակ գտնվող թփուտներում հայտնաբերվեց, վնասազերծվեց և բերման ենթարկվեց Արթուր Մանուկյանը: Փախուստի դիմած անձանցից մեկը բարձրանալով Մյասնիկյան պողոտայի հարակից բլրի վրա, ուղղահայաց ժայռից վայր ընկավ և մահացավ: Զենքը, որից կրակոց էր արձակվել, չէր հայտնաբերվել. սանրվեց բլրակի ողջ տարածքը, որտեղով փախել էին հանցագործները: Դեպքի վայրի զննությամբ, սարալանջի թփուտներից հայտնաբերվեց թմբուկավոր «ՏՕԶ-349» տիպի գործարանային արտադրության ատրճանակ: Վթարված ավտոմեքենայի զննությամբ, վարորդի նստատեղի տակից հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ` փամփշտակալի մեջ մեկ փամփուշտով: Փախուստի ընթացքում ժայռից վայր ընկած և մահացած, նախկինում չորս անգամ դատված Գուրգեն Հայրապետյանի տաբատի գրպանից ոստիկանները հայտնաբերեցին մոտ 2 գ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված: Շարունակելով օպերատիվ գործողությունները` ոստիկանները ժամը 8.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից բերման ենթարկեցին նախկինում երկու անգամ դատված Դավիթ Գալստյանին, երեք անգամ դատված Սամվել Դավթյանին, երկու անգամ դատված Արամ Հայրապետյանին: Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվեց թմրանյութ: Անհրաժեշտ էր ողջ ծավալով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց գաղտնիությունն ապահովելու, ինֆորմացիայի արտահոսքը բացառելու նպատակով հնարավորինս սեղմվեց իրազեկման շրջանակը և տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին ժամանակավորապես դադարեցվեց: Նույն օրը, ժամը 16.45-ին, ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին Հովսեփ Հովնանյանին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց մոտ 2 գրամ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Հետագա օպերատիվ գործողությունների ընթացքում, ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանները խուզարկություն կատարեցին մայրաքաղաքի Ամառանոցային փողոցի տներից մեկում, որը բանդայի հավաքատեղին էր եղել: Հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` 30 փամփուշտով, «Մակարով» տիպի ատրճանակ` 7 փամփուշտով, «ՏՏ» տիպի ատրճանակ` 8 փամփուշտով, «BLOW C 06» տիպի գազային ատրճանակ` 5 փամփուշտով, տարբեր տրամաչափի 327 փամփուշտ, նաև դիմակներ, ձեռնոցներ, կպչուն ժապավեն: Այս ամբողջ ընթացքում ոստիկանության ղեկավարությունը վերահսկում և համակարգում էր օպերատիվ խմբերի աշխատանքը: Բոլոր գործողությունների արդյունքները վերլուծվում և անմիջապես զեկուցվում էին ոստիկանության պետին: Ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից բանդիտիզմի կասկածանքով բերման ենթարկեցին նախկինում վեց անգամ դատված Արտուշ Հակոբյանին: Նրա գոտկատեղից հայտնաբերվեց և առգրավվեց առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով: Նույն վայրից բերման ենթարկվեց նաև նախկինում չորս անգամ դատված Ռուբեն Կարաօղլանյանը, որի տաբատի գրպանից հայտնաբերվեց և առգրավվեց մոտ 6 գրամ, դեղնականաչավուն հաշիշանման զանգված: Արտուշ Հակոբյանին պատկանող «Համեր» ավտոմեքենայի սրահից հայտնաբերվեց ասպիրին-ուպսա դեղահաբի տուփ` դեղնականաչավուն զանգվածով: ՀՀ ոստիկանության ՔՀԳ, ԿՀԴՊ Գ և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամիսներ առաջ, ավազակային հարձակումներ կատարելու նպատակով, Արտուշ Հակոբյանը և Գուրգեն Հայրապետյանը կազմակերպել և ղեկավարել են զինված խումբ /բանդա/` ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, նախկինում մեկ անգամ դատված Արթուր Մանուկյանին և Քյարամ Ամոյանին: Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, Արտուշ Հակոբյանի` Սարյան փողոցում գտնվող բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է «Իժ ՍՊԼ» տիպի մեկնարկային ատրճանակ` երկու փամփշտակալով` 13 փամփուշտով և վեց պարկուճով: Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաև մի շարք այլ բնակարաններում ու տներում: Ժամը 13.15-ին խուզարկություններ են կատարվել նաև Գառնի գյուղի երկու տներում, որտեղ հաճախակի էր լինում բանդայի պարագլուխը: Հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի հոգեմետ դեղահաբեր: Ժամը 14.00-ին, Աշոտ Մարտիրոսյանի` Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի երկու դատարկ պահունակ, «ՏՕԶ» տիպի հրացան, դաշույն, ինքնաշեն դանակ, 106 գրամ կանեփանման բույսի կանաչ, չորացված զանգված, իսկ Հանրապետության փողոցի` նրան պատկանող բնակարանից` «Հեկլեր Կոխ» տիպի ատրճանակ` փամփշտակալով, լիցքավորված 7 փամփուշտով, և տարբեր տրամաչափի 300 փամփուշտ: Հայտնաբերված զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Արտուշ Հակոբյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը կալանավորված են: Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը, Ռուբեն Կարաօղլանյանը, Աշոտ Մարտիրոսյանը ձերբակալվել են: Բանդայի հանցավոր գործունեությունը ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումները շարունակվում են, հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Նյութեր թեմայով. Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» |