Մասսայական ինքնասպանության փորձ Տավուշի մարզում. մայրը մահացել է, դուստրն ու որդին փրկվել են

Մասսայական ինքնասպանության փորձ Տավուշի մարզում. մայրը մահացել է, դուստրն ու որդին փրկվել են

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել` ընտանիքի` թվով երեք անդամների կողմից ինքնասպանություն գործելու մասին:

Մասնավորապես` 2011թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 00:10-ին, Դիլիջան քաղաքի շտապ օգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել` ընտանիքի երեք անդամների կողմից ինքնասպանության եւ ինքնասպանության փորձ կատարելու մասին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության` Դիլիջանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Դիլիջան քաղաքի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանն իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին ՀՀ Դատախազությունից, միաժամանակ ինքնասպանության փորձ են կատարել նաեւ վերջինիս 23-ամյա դուստրը` Մ. Մարտիրոսյանը, եւ 25-ամյա որդին` Է. Մարտիրոսյանը: Մասնավորապես` վերջիններս ինքնասպանության փորձն իրականացրել են` նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով: Մ. և Է. Մարտիրոսյանները տեղափոխվել են «Դիլիջան» Բ/Կ: Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Գ. Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետին նետված և ջարդված նկարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով: Կատարվում է նախաքննություն` պատճառները պարզելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---