Սերժ Սարգսյան. Թուրք-ադրբեջանական տանդեմը ողջ աշխարհում արշավ է տանում Հայաստանի դեմ

Սերժ Սարգսյան. Թուրք-ադրբեջանական տանդեմը ողջ աշխարհում արշավ է տանում Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net -

«Թուրք-ադրբեջանական տանդեմը ողջ աշխարհում, բոլոր միջազգային ամբիոններում արշավ է տանում մեր երկրի դեմ, որին պարտավոր ենք հակազդել»,- սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելության ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, երկիրը դեռ չի հասել կայուն խաղաղության ու ստիպված է ահռելի միջոցներ ծախսել մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

«Մեր փոքրիկ տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին անբարենպաստ ազդակների հանդեպ, ու մենք մեծ ջանքեր ենք գործադրում պաշտպանելու համար մեր տնտեսավարողներին, ապահովելու մեր տարեցների գոնե նվազագույն կարիքները: Ամենամեծ մարտահրավերներից մեկը, անշուշտ, շարունակում է մնալ կոռուպցիան, և մենք շարունակում ենք պայքարել խորհրդային տարիներից ժառանգած ու վերջին տասնամյակներում նոր երանգներ ստացած այդ երևույթի դեմ գրեթե բոլոր ոլորտներում` կրթությունից մինչև քաղաքաշինություն, սոցիալական ապահովության ոլորտից մինչև գյուղատնտեսություն»,- նշել է նախագահը:

«Այս բոլոր խնդիրները մերն են, և լուծումներն էլ մենք պետք է գտնենք: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ կարող ենք գտնել անհրաժեշտ լուծումները: Դրա համար մենք ունենք ներուժ և կամք»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---