Լոս Անջելեսում Սփյուռքի ականավոր ներկայացուցիչները պարգևատրվել են ՀՀ մեդալներով և շքանշաններով

Լոս Անջելեսում Սփյուռքի ականավոր ներկայացուցիչները պարգևատրվել են ՀՀ մեդալներով և շքանշաններով

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են ՀՀ մեդալներով և շքանշաններով: ՀՀ պետական բարձր պարգևների մի մասը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Լոս Անջելեսում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելության ժամանակ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Ժիրայր Թրփանճեանը (ԱՄՆ) պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն երկարամյա ծառայության, ազգային հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Սինան Սինանյանը (ԱՄՆ) պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը բերած նպաստի համար Թևան Առուստամյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---