«Վերադարձի» դասական երաժշտության 5-րդ փառատոնը մեկնարկելու է հոկտեմբերի 4-ին

«Վերադարձի» դասական երաժշտության 5-րդ փառատոնը մեկնարկելու է հոկտեմբերի 4-ին

PanARMENIAN.Net - Այս տարվա հոկտեմբերի 4-ին բացվելու է «Վերադարձի» թվով 5-րդ դասական երաժշտության փառատոնը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Փառատոնի հանդիսավոր բացումը կայանալու է Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Փառատոնի շրջանակներում սպասվում են Սփյուռքում ապրող մի շարք հայազգի երաժիշտների մասնակցությունը`Հրաչյա Ավանեսյան, ջութակ (Բելգիա), Աշոտ Խաչատուրյան, դաշնամուր(Գերմանիա), Մարիաննա Շիրինյան,դաշնամուր (Դանիա), Վազգեն Վարդանյան (Սլովենիա) և այլ երաժիշտներ:

Փառատոնի հանդիսավոր փակումը կայանալու է հոկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---