
Ղարաբաղյան հակամարտությունն առաջիկայում իր լուծումը կգտնի միջազգային նորմերի շրջանակներում: Նման կարծիք է հայտնել լրագրողների հետ զրույցում Կալիֆորնիայի Սենատի շրջակա միջավայրի որակի կոմիտեի նախագահ Ջո Սիմիթյանը:
«Հուսով ենք, որ ղարաբաղյան հակամարտությունն իր խաղաղ լուծումը կգտնի միջազգային նորմերի շրջանակներում»,-հայտարարել է Ջո Սիմիթյանը:
Ջո Սիմիթյանը Կալիֆորնիայի Սենատի շրջակա միջավայրի որակի գծով կոմիտեի նախագահն է ու Կալիֆորնիայի վերականգնվող էներգակիրների չափանիշների 20% պորտֆելի հեղինակը: