27 սեպտեմբերի 2011 - 11:36 AMT
Եգիպտոսում պայթել է դեպի Իսրայել գազ առաքող գազատարը

Եգիպտոսում պայթյուն է տեղի ունեցել խողովակաշարի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Սինայի թերակղզում, որի տարածքով «կապույտ վառելիքը» առաքվում է Իսրայել և Հորդանան, հաղորդում է Reuters-ը:

Եգիպտոսի իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել գազատարի այն հատվածում, որը գտնվում է Հյուսիսային Սինայ նահանգի Էլ Արիշ քաղաքից արևմուտք: Պայթյունի պատճառները պարզվում են, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: