27 սեպտեմբերի 2011 - 11:51 AMT
Սիրիայի ԱԳՆ. Միջազգային հանրությունն անարդար է Սիրիայի հանդեպ

Միջազգային հանրությունն անարդար է Սիրիայի հանդեպ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավարը` ելույթ ունենալով ՄԱԿ-ում: Վալիդ ալ Մուալեմը հայտարարել է, որ միջազգային հանրության պատժամիջոցներն իր երկրի դեմ անարդար են, հաղորդում է ZMAN-ը:

«Սիրիան հակազդում է արտասահմանյան կազմակերպությունների լուրջ արտաքին ճնշմանը և կոպիտ բանսարկություններին, որոնք իրենց շահերն ունեն մեր երկրում»,- ասել է նա:

«Սիրիայում և նրա շուրջ կատարվող դեպքերի օբյեկտիվ և անկեղծ հետաքննությունը հստակ ցույց է տալիս, որ հակասիրիական քարոզչության իրական նպատակը ժամանակակից հասարակության իրեն լավ դրսևորող մոդելը ոչնչացնելն է»,- ասել է Մուալեմը: Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Այդ զոհերի պատասխանատվությունը ընդդիմությունը դնում է կառավարական զորքերի վրա, որոնք, իբր, կրակ են բացում ցուցարարների վրա: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ասադի հրաժարականը, այլ մահապատիժը: