27 սեպտեմբերի 2011 - 12:09 AMT
Մարտիրոսյանի մարզիչ. Գենադին ցույց տվեց իր բնավորությունը, կամքը և ինչ որ կարող էր, արեց հաղթանակի համար

Բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանի մարզիչ Վլադիմիր Վիդովը Դմիտրի Պիրոգից կրած պարտությունից հետո ասաց, որ դժգոհ է մենամարտից: «Կարող եմ ասել, որ մենք արեցինք այն ամենն, ինչ մտադիր էինք ու կարող էինք: Ես ոչ մի դիտողություն չունեմ բռնցքամարտիկին: Գենադին ցույց տվեց իր բնավորությունը, կամքը և ինչ որ կարող էր, արեց հաղթանակի համար: Ցավոք, չստացվեց»,-Վիդովի խոսքերն է մեջբերում аllboxing.ru-ն:

Մարզիչը գտնում է, որ Պիրոգն այդ պահի դրությամբ Մարտիրոսյանից ուժեղ էր: Նա պատմեց նաև, որ Մարտիրոսյանը գտնվում է Կրասնոդարի շրջանային հիվանդանոցում՝ գլխի ներքին հեմատոմայի կասկածանքով: «Դա ընդունված կարգ է, երբ մենամարտից հետո բռնցքամարտիկին տանում են տոմոգրաֆիայի: Կարծում եմ, որ այժմ բժիշկներն ուղղակի ապահովության համար են նրան պահում, սարսափելի ոչինչ չկա»: