Քնեսեթը որոշել է հոկտեմբերին քննարկել Հայոց ցեղասպանության հարցը` ելնելով որոշակի քաղաքական հաշվարկներից

Քնեսեթը որոշել է հոկտեմբերին քննարկել Հայոց ցեղասպանության հարցը` ելնելով որոշակի քաղաքական հաշվարկներից

PanARMENIAN.Net - Իսրայելը որոշել է հոկտեմբերին Քնեսեթում քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` ելնելով երկրի որոշակի քաղաքական հաշվարկներից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի պատասխանատու և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ երկրի ժողովուրդն այդպիսի պահանջ ունի»: Նրա խոսքով, իսրայելցիները` որպես Հոլոքոստ վերապրած ժողովուրդ, ցանկանում են, որպեսզի երկիրը ճանաչի նաև այլ ժողովուրդների ցեղասպանությունները:

Կիրո Մանոյանը հաղորդել է նաև, որ հոկտեմբերին Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կքննարկվի Իսրայելի Քնեսեթի կրթության հանձնաժողովում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---