27 սեպտեմբերի 2011 - 16:28 AMT
Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 370.75 դրամ

Սեպտեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,325 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 370 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 370 դրամ:

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 370.75 դրամ` սեպտեմբերի 26-ի համեմատ նվազելով 1.01 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 500.14 դրամ` նվազելով 0.29 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 կետով` կազմելով 11.49 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: