Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու դահլիճում ելույթ է ունեցել Շուշան Պետրոսյանը Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Լոնդոնում Սուրբ Եղիշե եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին ինչպես ՄԹ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ օտարերկրյա հյուրեր:

Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Շնորհավորելով ներկաներին` դեսպանը իր խոսքում առանձնակի ընդգծեց հայ-բրիտանական հարաբերությունների էլ ավելի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորեց սփյուռքի դերը այդ հարաբերությունների առավել զարգացման հեռանկարներում:

Համերգի մենակատարն էր ՀՀ-ում և սփյուռքում ականավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը, որը ջերմորեն ընդունվեց դահլիճում ներկաների կողմից իր հայտնի կատարումներով: Իր կատարումներով հանդես եկավ նաև Կիլիկիա նվագային համույթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---