27 սեպտեմբերի 2011 - 17:24 AMT
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերին կմեկնի Ադրբեջան

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերին այց կկատարի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է Anspress-ը, այս մասին հաղորդել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլին: Դեսպանը հաղորդել է նաև, որ իր այցի շրջանակում Մեդվեդևը կմասնակցի ռուս-ադրբեջանական հումանիտար ֆորումին, որը կկայանա հոկտեմբերի 10-11: Նրա խոսքով` այդ ֆորումին կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: