27 սեպտեմբերի 2011 - 18:02 AMT
VLC Android ծրագրի շնորհիվ կարելի է ցանկացած ֆորմատի ֆիլմ դիտել սմարթֆոնով

Android օպերացիոն համակարգով աշխատող յուրաքանչյուր սարք չունի ֆիլմ դիտելու ներկառուցված ծրագիր։ Միակ ներկառուցված ծրագիրը, որի միջոցով կարելի է տեսաֆայլեր դիտել, Gallery app-ն է, որը հիանալի է լուսանկարներ դիտելու համար, սակայն ոչ ֆիլմեր։

Android Market –ում կան տեաֆայլեր դիտելու մի շարք բազմազան ծրագրեր, սակայն ոչ բոլորն են, որ ցուցադրում են ցանկացած ֆորմատ։ Համակարգիչներով հեշտ է կատարել ֆորմատի փոխակերպում (կոնվերտացիա)։ Սակայն այսուհետ արդեն հեռախոսների մեջ էլ է հեշտացել այս գործընթացը՝ շնորհիվ VLC Android մեդիա փլեյերի։

VLC Android ծրագիրը դեռ գտնվում է բեթա (beta) կարգավիճակում։ Ներբեռնելու և ծրագիրը հեռախոսում աշխատացնելու համար միայն անհրաժեշտ է իմանալ, թե պրոցեսորի որ տեսակին է պատկանում ձեր հեռախոսը՝ NEON թե NONEON և ըստ այդ տվյալի ներբեռնել ծրագիրը։