
Այսօր` սեպտեմբերի 27-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կայացավ «Հայաստանը մենք ենք» անունով համերգ` նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 20-ամյա հոբելյանին: Այն կազմակերպվել է համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից: Միջոցառմանը ներկա էին ՀԵՀ ղեկավարությունը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Համերգին մասնակցում էին համալսարանի շուրջ 150 ներկայացուցիչներ իրենց պարային և երաժշտական համարներով:
Համերգի բացմանը ելույթ ունեցան ԵՊԼՀ պրոռեկտոր Գաբրիել Բալայանը, ով շնորհավորական խոսքեր ասեց ուսանողներին և մաղթեց բոլորին հաջողություն: ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն էլ իր ելույթում մաղթեց հաջողություն, անձնուրաց և նպատակային աշխատանքներ ի բարորություն պետությանը:
Բացի դրանից, ԵՊԼՀ շուրջ 50 ուսանող այցելելու են Արցախ, որտեղ հանդիպելու են տեղի ուսանողության հետ և մասնակցելու են ճանաչողական էքսկուրսիաներին: