Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին և ԵՄ-ին առաջարկել է Կովկասում խաղաղության երաշխավոր դառնալ

Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին և ԵՄ-ին առաջարկել է Կովկասում խաղաղության երաշխավոր դառնալ

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը պատրաստ է Աբխազիայի, Վրաստանի և Հարավային Օսեթիայի միջև ուժի չկիրառման երաշխավոր հանդես գալ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:

Ընդ որում, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կողջուներ նույնպիսի պարտականությունների ստանձնումը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից: «Որպես երաշխավորներ` մենք պատրաստ կլինենք տարածաշրջանում բռնության վերսկսումը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, իսկ կողմերից որևէ մեկի կողմից ուժի հակաիրավական կիրառման դեպքում` հասնել իրադրության շուտափույթ կարգավորմանը միջազգային իրավունքի գործող նորմերի հիման վրա»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---