27 սեպտեմբերի 2011 - 22:03 AMT
Ինեսսե Վայդերեն. ԼՂ հիմնախնդրի անարդար լուծումը կարող է ցանկացած պահին խախտել կայունությունը տարածաշրջանում

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության անարդար լուծումը կարող է ցանկացած պահին խախտել առանց այդ էլ փխրուն կայունությունը տարածաշրջանում: Ուստի գտնում եմ, որ օգտագործելով բոլոր հնարավորությունները, անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում հասնել հակամարտության կարգավորմանը»,- հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ Ինեսսե Վայդերենը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի առաց հապաղման, խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի շրջանակում: «Ինձ թվում է, որ առանց ղարաբաղյան հակամարտության ադեկվատ լուծման խաղաղությունը տարածաշրջանում շարունակելու է փխրուն մնալ»,- նշել է նա, հաղորդում է SalamNews-ը: